Գուանտանամոյում ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատար, կապիտան Ջոն Նեթլթոնը հունվարի 21-ին հեռացվել է պաշտոնից:

Բանն այն է, որ Նեթլթոնի նկատմամբ հետաքննություն է  տարվում՝ Քրիստոֆեր Տուրի սպանության հետ կապված, որի կնոջ հետ հրամանատարը սիրային կապ էր ունեցել: Տուրին հունվարի 11-ին բազայի արեւմտյան հատվածում մահացած վիճակում հայտնաբերել էին ափային ծառայության աշխատակիցները:

Նեթլթոնը ռազմածովային ուժերի հրամանատարն էր 2012թ.-ից, նա կապ չուներ Գուանտանամոյի բանտի աշխատանքի հետ, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ը: