ԱՐԱՅ ընկերության հայտարարած ամանորյա ակցիան ավարտվեց Hundai Elantra մակնիշի մեքենայի եւ այլ թանկարժեք մրցանակների շահումով։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին ԱՐԱՅ ընկերությունից Տեխնոլայֆ վաճառասրահում տեղի ունեցած խաղարկության գլխավոր մրցանակը՝ ավտոմեքենան, շահել է Արմինե Գրիգորանը։
Նշենք, որ բացի ավտոմեքենայից, խաղարկվել են սմարթ հեռուստացույց, տնային կինոթատրոն, լվացքի մեքենա, սառանարան, հեռախոս, միկրոալիքային վառարան։ «Խաղարկության մասնակիցները շահեցին բոլոր մրցանակները։ Շատ դրական մթնոլորտ էր ստեղծվել։ Հայաստանի գրեթե բոլոր մարզերից շահողներ ունեցանք, ու դա շատ ուրախալի է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱՐԱՅ ընկերության մարկետինգի բաժնի ղեկավար Կարեն Նիկոլյանը՝ ավելացնելով, որ ակցիան իրականացնում են, որպեսզի հաճախորդին դրական էմոցիաներ պարգեւեն ու այս տարի նման ակցիաներ էլի կկազմակերպվեն։
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ ԱՐԱՅ եւ «Տեխնոլայֆ» վաճառասրահներից նոյեմբերի 25-ից մինչեւ հունվարի 13-ն ընկած ժամանակահատվածում 200.000 դրամի գնումներ կատարողները կարող են մասնակցել խաղարկությանը եւ շահել արժեքավոր մրցանակներ կամ էլ գլխավոր մրցանակը՝ Հունդայի Էլանտրա մակնիշի նոր ավտոմեքենա:
Նշենք, որ «Համազգային Վստահություն» խորհրդի կողմից կազմակերկպված Տարվա լավագույն հանրային ծառայող եւ Տարվա լավագույն ապրանքանիշ 2014 ազգային մրցանակաբաշխությանը ԱՐԱՅ ընկերությունն արժանացել է Կենցաղային տեխնիկայի վաճառքի առաջատար եւ Տարվա լավագույն ապրանքանիշ մրցանակներին:




























