2014 թ. դեկտեմբերի 1-ին, ժամը 07.50-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կոտրել են շենքերից մեկի բակում կայանված «Օպել Աստրա ՋԻ» մակնիշի տաքսի ավտոմեքենայի դռան պատուհանը եւ բեռնախցիկից գողացել գազի գլանակը, դիմային հայելին եւ ավտոմեքենայի հաշվիչը:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Երեւան քաղաքի վարչության եւ Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները հունվարի 21-ին, ժամը 16.00-ին, Գաջեգործների փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Արմեն Ս.-ին:
Պարզվել է, որ գողությունը կատարել են Արմեն Ս.-ն եւ 1979 թ. ծնված Մովսես Մ.-ն /կալանավորված է ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով, կալանքը կրում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում/:
Կատարվում է քննություն:




























