Հունվարի 21-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Երեւանի Ֆրունզեի փողոցի տներից մեկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1986 թ. ծնված Էդգար Վ.-ին: Նա խոստովանել է, որ 2014 թ. դեկտեմբերից մինչեւ հունվարի սկիզբը Շենգավիթի վարչական տարածքում տարբեր ավտոմեքենաներից գողացել է էլեկտրական 9 մարտկոց եւ 1 բաճկոն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն: