Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` հունվարի 21-ին, ժամը 13.30-ին, Կոտայքի բաժին է ներկայացել 1984 թ. ծնված Ռաֆիկ Հ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա հունվարի 16-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի /խուլիգանություն/ 2-րդ մասի մեղադրանքով: