Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշուում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցից առաջ պայթյուն է եղել այն հյուրանոցի առաջ, որտեղ եղել է թուրքական պատվիրակությունը։
Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝ Մոգադիշոյում թուրքական պատվիրակության դեմ հարձակում է տեղի ունեցել։ Մահապարտ ահաբեկչը պայթուցիկ նյութերով մեքենան պայթեցրել է այն հյուրանոցի դիմաց, որտեղ եղել է թուրքական պատվիրակությունը։
Թուրքական պատվիրակության անդամներից ոչ մեկ չի վնասվել պայթյունից, սակայն Սոմալիի 3 բնակիչ զոհվել են։




























