Երեւան-Սեւան-Իջեւան ճանապարհի 107.5 կմ-ին, հունվարի 21-ին, ժամը 17.50-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել հանդիպակաց գոտի եւ բախվել կայանված «Միցուբիշի Պաջերո ԻՈ» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Միցուբիշի Պաջերո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























