Shaltay Boltay անանուն բլոգը, որը հայտնի է  ռուսաստանցի քաղաքական գործիչների նամակագրության «մերկացմամբ», վաճառում է Դմիտրի Մեդվեդեւի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովայի նամակագրությունը: 

Լոտի մոտավոր արժեքն է 35 հազար դոլար: Պնդում են, որ նամակների շարքում կա Տիմակովայի նամակագրությունը «ՌԻԱ Նովոստիի» նախկին ղեկավար Սվետլանա Միրոնյուկի հետ եւ  «ՎԿոնտակտե» սոցցանցի հիմնադիր Պավել Դուրովի հետ հանդիպման անոնսը: 

Արխիվն ընդգրկում է 500 հաղորդագրություն՝ 2004-2015 թթ.: Աճուրդը կտեւի մինչեւ հունվարի 30-ը ներառյալ: Կառավարության մամուլի ծառայությունում նամակագրության իսկությունը չեն մեկնաբանում, հայտնում է rbc-ն: Shaltay Boltay-ի դեմ քրեական գործ կարող են հարուցել միայն փոստը կոտրելու համար, այլ ոչ թե այն վաճառելու, լրագրողներին ասել է փորձագետը: Գնորդը նույնպես պատասխանատվություն չի կրում:

Տարբեր ժամանակներում ռեսուրսը հրապարակել էր նախագահի ամանորյա ուղերձը նախքան այն կարդալը, Ղրիմի աջակցության ցույցի սցենարը, ԴԺՀ-ի առաջնորդներից Իգոր Ստրելկովի նամակագրությունը, Ղրիմի համար լրագրողների գաղտնի պարգեւատրման ցուցակը, առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովի քարտուղարության ղեկավար Յուրի Ղազարյանի նամակները: