Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է քրեական հեղինակությունների, որոնք հավաք էին հրավիրել Մոսկվայի կենտրոնում: ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ  օրենքով գողերի հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայի Կենտրոնական շրջանի գրասենյակներից մեկում:

Ըստ ոստիկանության՝ ձերբակալվել է 15 մարդ, որոնցից հինգը հայտնի հանցագործներ են՝ «Ցիրկաչ», «Զաբավա», «Չուրիկ», «Վոսկրես» եւ «Տեկո» մականուններով: Ձերբակալությունն իրականացվել է Արագ արձագանքման հատուկ ջոկատի աշխատակիցների աջակցությամբ, նշում են ՆԳՆ-ում:

Ձերբակալվածների  ամբողջական անունները եւ լուսանկարները  ներկայացնում է «Փրայմ Քրայմ» գործակալությունը:   «Ցիրկաչը» Օլեգ Պիրոգովն է,  «Չուրիկը»՝ Սերգեյ Չուրիլովը,  -«Զաբավան»՝ Անդրեյ Զաբավինը,  «Վոսկրեսը»՝ Վասիլի Խրիստոֆորովը,  «Տեկոն»՝ Թեյմուրազ Ֆարոյանը: