Հավանայում ավարտվել է ԱՄՆ-ի եւ Կուբայի միջեւ բանակցությունների առաջին փուլը: Բանակցություններից հետո ամերիկյան կողմը գրավոր հայտարարություն է տարածել, որտեղ հիշեցրել է, որ «ճնշում է գործադրում Կուբայի կառավարության վրա, որպեսզի վերջինս բարելավի իրավիճակը մարդու իրավունքների, այդ թվում խոսքի ու հավաքների ազատության ոլորտում:
Իր հերթին, Կուբայի կողմը հայտարարել է, որ «ճնշումն այն բառը չէ, որն օգտագործվում է նման բանակցություններում» եւ իր «լուրջ անհանգստությունն է արտահայտել ԱՄՆ-ում մարդու իրավունքների պաշտպանությունը երաշխավորելու հարցում»:
Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք հարցեր, որոնցից են թռիչքների անվտանգության ապահովումը եւ համատեղ գործողությունները՝ նավթի արտահոսքի ժամանակ:
Պատվիրակությունները սահմանել են այն ոլորտները, որտեղ համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններ կան, ներառյալ թմրանյութերի առեւտրի, ահաբեկչության եւ համաճարակների, մասնավորապես Էբոլայի տենդդի դեմ պայքարը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:




























