Թաիլանդի գլխավոր դատախազը մտադիր է մեղադրանք ներկայացնել նախկին վարչապետ Յինգլակ Չինավատին՝ երկրի բրնձի ոլորտը սուբսիդավորելիս թույլ տված հանցավոր անփութության համար:
Նախկին վարչապետի նկատմամբ հարուցված քրգործը կուսումնասիրվի Թաիլանդի Գերագույն դատարանում: Այդ մեղադրանքով նախատեսվում է առավելագույնը 10 տարվա ազատազրկում:
Յինգլակ Չինավատը երկրի ժամանակավոր կառավարությունը գլխավորում էր 2011թ. նոյեմբերից: Նույն տարում նրա նախաձեռնությամբ գյուղացիներից շուկայականից բարձր գնով գրավադրմամբ բրինձ էր գնվել: Ծրագիրը բարձրացրել էր Չինավատի հեղինակությունը հասարակության աղքատ խավերի շրջանում, սակայն խափանել էր երկրից բրնձի արտահանման ծրագիրը, փոխանցում է Lenta.ru-ն՝ վկայակոչեոլով Reuters-ը:
Ընդդիմությունը Չինավատի հրաժարականն էր պահանջում 2013թ.-ից: Մի քանի ամսվա զանգվածային բողոքներից հետո 2014թ. հունվարի 22-ին Թաիլանդի իշխանությունները երկրում արտակարգ դրություն էին հայտարարել, որը վերացվել էր մարտին:
2014թ. մայիսի 7-ին Թաիլանդի Սահմանադրական դատարանը վարչապետի պաշտոնակատարին հեռացրել էր աշխատանքից, իսկ մայիսի 22-ին երկրում ռազմական հեղաշրջում էր տեղի ունեցել:




























