Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտելու հետեւանքով երեկ՝ հունվարի 22-ին, ունեցել է 3 զոհ, որը, սակայն, թաքցնում է: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի Պաշտպանության բանակին մոտ կանգնած աղբյուրները:

Հունվարի 22-ի լույս 23-ի գիշերը եւս սահմանին լարված է անցել, հակառակորդը շարունակ կրակել է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ վերջին օրերին հակառակորդը ինտենսիվորեն խախտում է հրադադարի ռեժիմը, ավելին՝ ձեռնարկում դիվերսիաներ, որոնք հաջողությամբ կանխվում են ԶՈՒ-երի կողմից: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ձեռնարկված դիվերսիոն փորձերի եւ մյուս գործողությունների արդյունքում հակառակորդը ունեցել է  մոտ 5-6 զոհ, նրանցից 2-ը միայն պայթել են ականի վրա: