Յորքի դուքս Էնդրյուն առաջին անգամ անձամբ է հերքել ավելի քան 10 տարի առաջ անչափահաս ամերիկուհու հետ կապված լինելու մեղադրանքները:

Նախորդ տարեվերջին Ֆլորիդայի դատարան հայց էր ներկայացվել, որում Յորքի դուքս Էնդրյուն անվանվել էր մեկն այն անձանցից, ովքեր 1990-ականների վերջին եւ 2000-ականների սկզբին սեռական կապ է ունեցել անչափահաս աղջկա հետ:

Ըստ հայցվորի՝ ամերիկացի բանկիր Ջեֆրի Էփշթեյնը իրեն՝ 17-ամյա աղջկան, տրամադրել է իր ընկերների, այդ թվում՝ Էնդրյուի սեռական քմահաճույքների բավարարման համար:

Բուքինհեմյան պալատը կտրականապես հերքել էր անչափահաս աղջկա հետ Յորքի դուքս Էնդրյուի սեռական հարաբերությունների մասին բոլոր ենթադրությունները:

Դավոսի տնտեսական ֆորումին մասնակցելու մեկնած արքայազն Էնդրյուն առաջին անգամ է հանրության մեջ երեւացել՝ այդ գործին նրա հնարավոր առնչության մասին հայտնի դառնալուց հետո:

«Ես ցանկանում են կրկնել եւ հաստատել Բուքինհեմյան պալատի՝ իմ անունից արած հայտարարությունը»,-արքայազնի խոսքերն է ներկայացնում բրիտանական մամուլը: «Ինձ համար կարեւորը աշխատանքն է»,- հավելել է նա:

Միաժամանակ հայցվորի՝ Վիրջինիա Ռոբերթսի փաստաբանները հունվարի 14-ին Էնդրյուին այդ գործի առնչությամբ ցուցմունք տալու մասին պաշտոնական դիմում են ուղարկել: