Ռուսաստանի Մինվոդի քաղաքում ձերբակալվել է տեղի բնակիչ, 23-ամյա Միխայիլ Գրիգորյանը, որը կասկածվում է Ներքին զորքերի «Էդելվեյս» հատուկ նշանակության ջոկատի մարտիկ Դմիտրի Սիդորենկոյի սպանության մեջ: Այս մասին «Կոմսոմոլսկայա Պրավդա»-ին հայտնել են Ստավրոպոլի իրավապահ մարմիններից: Ներկայումս քննարկվում է նրան կալանավորելու հարցը:
Նշենք, որ Մինվոդիում «Օպերա» կարաոկե-ակումբում ծեծկռտուք է տեղի ունեցել երկու խմբերի միջեւ: Բախվել են տեղի բնակիչներն ու ոչ հեռու գտնվող զորամասի պայմանագրային զինծառայողները:
Զինծառայողներից մեկը՝ 26-ամյա Դմիտրի Սիդորենկոն դանակի հարված է ստացել: Միխայիլ Գրիգորյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Մինվոդիում սպանության կասկածանքով հետախուզվում է Միխայիլ Գրիգորյանը




























