Ղարաբաղյան հարցում Գերմանիայի դիրքորոշումը հստակ է, եւ մենք բացարձակապես չենք առաջնորդվում երկակի ստանդարտներով: Այդ մասին այսօր՝ հունվարի 23-ին, լրագրողներին հայտարարել է Հայաստանում Գերմանիայի Արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը՝ անդրադառնալով այն հարցին՝ աշխարհի տարբեր երկրների կողմից ստանդարդների կիրառումը արդյոք չի՞ նպաստում շփման գծում իրավիճակի լարվածության սրացմանը;
Դեսպանի խոսքով՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այդ մասին մի քանի անգամ խոսել է: «Գերմանիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, եւ մենք ուշադիր հետեւում ենք իրադարձություններին: Գերմանիան հարցի խաղաղ կարգավորման կողմնակից է: Կանցլերն ընդգծել է, որ մենք պատրաստ ենք օգնել այնտեց, որտեղ անհրաժեշտություն կա», - հավաստիացրել է Ռայներ Մորելը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հունվարի 23-ի առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականացրել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ:
Հայկական բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից ժամանակին հայտնաբերվելով մարտ է սկսվել, որը տեւել է շուրջ կես ժամ: Հակառակորդը կորուստներ կրելով եւ մարտական խնդիրը չկատարելով հետ է շպրտվել, սակայն ցավոք հայկական կողմը ունի երկու զոհ եւ վիրավորներ: Զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը եւ շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյան:




























