Ոստիկանության Վարդենիսի բաժնում, հունվարի 22-ին, ժամը 05.50-ին, Սոթքի ոսկու հանքի անվտանգության բաժնից ահազանգ է ստացվել, որ ընկերությանը պատկանող հանքախորշից անվտանգության աշխատակիցների կողմից մարդ է բռնվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված տարածքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկել 30-ամյա Արկադի Ս.-ին, որը բացատրությամբ հայտնել է, որ հունվարի 20-ին, ժամը 23.30-ի սահմաններում, գնացել է Սոթքի ոսկու հանքի թիվ 40 հանքախորշ` հանքանյութ բերելու և դրանից ոսկի ստանալու նպատակով, սակայն հունվարի 22-ին, ժամը 04.30-ի սահմաններում, հանքախորշից դուրս գալիս բռնվել է անվտանգության աշխատակիցների կողմից:
Կատարվում է հետաքննություն:




























