Հունվարի 22-ին, ժամը 16.55-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնում 1957 թ. ծնված Խաթուն Տ.-ն կամավոր հանձնել 5,6 մմ տրամաչափի ակոսափող մեկփողանի հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ ամուսնուն, որն իր հետ բերել էր ԼՂՀ մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Խաթուն Տ.-ն հրացանը հայտնաբերել է նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, իրենց տան խորդանոցում մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
***
Հունվարի 22-ին, ժամը 14.15-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժնում 1990 թ. ծնված Տարոն Հ.-ն կամավոր հանձնել է 16 տրամաչափի, ողորկափող, մեկփողանի որսորդական հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ պապին:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
***
Հունվարի 22-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Վայքի բաժնում 1987 թ. ծնված Խաչիկ Ս.-ն կամավոր հանձնել է մեկփողանի, 16 տրամաչափի, ողորկափող որսորդական հրացան և հայտարարել, որ այն պատկանել է հանգուցյալ պապին:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:




























