ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը աշխուժացնում է ԵՏՄ երկրների գործընկերների հետ համագործակցությունը: Այս մասին հունվարի 23-ի մամուլի ասուլիսում հայտնել է ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին:
Ըստ նրա՝ դրա շնորհիվ հեշտ կլինի գտնել եւ պատասխանատվության ենթարկել այն քաղաքացիներին, որոնք հանրապետությունից մեկնում են դատարանի կողմից սահմանված պարտավորություններից խուսափելու համար: «Ասենք, Ռուսաստանի հետ մենք բավականաչափ նմանատիպ գործեր ունենք, օրինակ՝ ալիմենտներ վճարելու հետ կապված: Գործընկերների հետ համագործակցությամբ նման քաղաքացիներին գտնելը ավելի հեշտ եւ արագ կլինի», - հավելել է Պողոսյանը:




























