Հունվարի 23-ին, ժամը 00.05-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները շրջագայության ժամանակ, Աշտարակ-Երեւան ճանապարհին, հունվարի 22-ի գիշերը, Աշտարակ-Վանաձոր ճանապարհին` Կարբի գյուղի մոտ գտնվող գազալցակայանից գողություն կատարելու կասկածանքով բաժին բերման են ենթարկվել 38-ամյա Դավիթ Հ.-ին եւ 38-ամյա Արմենակ Մ.-ին` վերջինիս վարած «ԲՄՎ X-5» մակնիշի ավտոմեքենայով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեքենայի սրահի զննությամբ` դիմացի ձախ դռան միջից հայտնաբերվել է «Պառլամենտ» տեսակի ծխախոտի տուփ` լցված մոտ 0.4 գ, սպիտակ թղթով փաթեթավորված մոտ 0.2 գ, իսկ դիմացի աջ նստելատեղի տակից հայտնաբերվել է սպիտակ սրբիչով փաթեթավորված պոլիէթիլենային տոպրակի մեջ մոտ 16.5 գ կշռով դեղնականաչավուն չորացված-մանարացված զանգվածներ, ինչպես նաեւ` սրահից հայտնաբերվել է «PEHHU» գրառումով 18 դեղահաբ եւ «ՎԻԶԻՆ» գրառումով պլաստմասե տարայով սպիտակ հեղուկ:
Դավիթ Հ.-ն եւ Արմենակ Մ.-ն ներկայացվել են դատաքիմիական փորձաքննության:
Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Կատարվում է հետաքննություն:




























