Հունվարի 22-ին, ժամը 19.35-ին,  ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ զանգահարել է անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ «Մալաթիա-Սեբաստիա» թաղապետարանի հարակից այգում` «Զապորոժեց»  ավտոմեքենայի մեջ,  զենք է թողնում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը Հովնաթանի փողոցի թիվ 39 շենքի մոտի այգում գտնվող «Զապորոժեց» անսարք ավտոմեքենայի թափքի մեջ հայտնաբերել է մեկփողանի, 12 տրամաչափի ողորկափող հրացան, պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է «ՌԴԳ-5» 2 նռնակ` առանց պայթուցիչի, «ՎՕԳ-17Մ» 2 արկ, «ԱԿՄ» ինքնաձիգի դատարկ պահունակ,  9 մմ տրամաչափի` 139,  7.62 մմ տրամաչափի 70 եւ   5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտ ու «ՈՒԲԿ» գրառմամբ արկ:

Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:

Կատարվում է հետաքննություն: