Հունվարի 22-ին ոստիկանության Կապանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Սյունիքի մարզի Վարդավանք գյուղի բնակիչ ոմն Միշո գողություններ է կատարում: 

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ 4եռնարկված  միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ոմն Միշոն 25-amja Միխայիլ Ի.-ն է, որը նույն օրը, ժամը 22.30-ին, բերման է ենթարկվել եւ ինքնախոստովանական բացատրություն տվել, որ հունվարի 20-ին եւ 21-ին Կապան քաղաքի Հալիձոր թաղամասում կայանված ավտոմեքենաներից գողացել է էլեկտրական մարտկոցներ եւ անվադողեր:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը եւ ավտոմեքենաների սեփականատերերին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն: