Հունվարի 22-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության եւ Գավառի բաժնի ծառայողները, ժամը 16.00-ին, Գավառի Հ.Աբրահամյան փողոցից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 48-ամյա Արսեն Բ.-ին, որի անձնական խուզարկությամբ` աջ գուլպայի միջից հայտնաբերվել է չորացրած, մանրացրած կանեփանման զանգված:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ըստ Արսեն Բ.-ի բացատրության` հայտնաբերվածը պատկանում է իրեն` իր օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:




























