Հունվարի 22-ին, ժամը 11.20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ Նորքի հոգեբուժարանի մոտ փամփուշտներ եւ նռնակ է թողել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է երկու պոլիէթիլենային տոպրակ, որոնց մեջ եղել են ինքնաձիգի 2 փամփշտատուփ, երկու «Չերյոմուխա», տարբեր տրամաչափի 83 փամփուշտ եւ մեկ նռնակ` պայթուցիչով:
Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Կատարվում է հետաքննություն:




























