Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները հունվարի 22-ին, ժամը 13.30-ին, գողություն կատարելու կասկածանքով, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղից բերման են ենթարկել 52-ամյա Հարություն Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա խոստովանական բացատրություն է տվել, որ 2014 թ. հունիսին «Փեթակ» առեւտրի կենտրոնի տաղավարներից մեկից գողացել է ոսկու կշեռք, իսկ հաջորդ օրը նույն առեւտրի կենտրոնի մոտ կայանված «Օպել» ավտոմեքենայի սրահից գողացել է բջջային հեռախոս, ս/թ հունվարի 15-ին «Հայրենիք» կինոթատրոնի պատի տակից գողացել է 15 մետր մալուխ, իսկ հունվարի 17-ին «Շանթ» հեռուստաընկերության մոտ գտնվող այգուց գողացել է դեկորատիվ լույս:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:




























