Հունվարի 20-ին «ՀՀ Ազգային ինստիտուտ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա հիմնադրամ» կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին գրություն է ստացվել, որ ինստիտուտի տարածքում գտնվող թիվ 22 մասնաշենքի 5-րդ հարկում վերանորոգման աշխատանքների ընթացքում, նախկին ղեկավարի  /մահացած է/ պահեստային սենյակում հայտնաբերվել են պայթուցիկ նյութերի մասնիկներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ եւ սակրավորների խմբերը նշված վայրում հայտնաբերել են 2 կգ պայթուցիկի նմանվող նյութ եւ  ինքնաշեն պայթուցիկանման 185 սարք:

Հայտնաբերված զինամթերքը հանձնվել է ՀՀ ՊՆ:

Կատարվում է հետաքննություն: