Ամերիկյան Վելինգտոն քաղաքի (Յուտա) ոստիկանությունը կալանավորել է 61-ամյա տղամարդու, որը փախուստի մեջ էր 34 տարի։
Տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ 1980թ. Սեմ Հարիսը փախել էր Միսիսիպիի բանտից, որտեղ քառամյա պատիժ էր կրում գողության համար։ Այդ պահից ի վեր նա թաքնվում էր իշխանություններից՝ տարբեր անունների ներքո ապրելով տարբեր քաղաքներում։
Հարիսը կալանավորվել է Վելինգտոնի իր տան մերձակայքում։ Այժմ նրան կտեղափոխեն Միսիսիպի, որտեղ առաջիկայում պատասխան կտա դատարանում։ Հայտնի չէ, թե այդքան տարի անց ոստիկանությունն ինչպես է նրա հետքի վրա դուրս եկել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։




























