Անհայտ անձը Լոս-Անջելեսում մկրատով հարձակվել է 15-ամյա դպրոցականի վրա: Տուժողը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն ստացված վերքերից մահացել է:

Հաղորդվում է, որ սպանվածը Garfield High School դպրոցի աշակերտ է եղել: Հարձակումը տեղի է ունեցել ուսումնական հաստատությունից ոչ հեռու, երբ դպրոցականը պարապմունքներից հետո դուրս է եկել շենքից:

Միջադեպի պահին դպրոցում գտնվող աշակերտները անվտանգության նկատառումներով դեռեւս գտնվում են սպորտային դահլիճում: Որոնողական աշխատանքներ են տարվում հանցագործին գտնելու համար, հաղորդում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով ABC հեռուստաալիքին: