Հունվարի 22-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել 1990 թ. ծնված Միխայիլ Ի.-ի կողմից գողություն կատարելու մասին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա հունվարի 20-ին, ժամը 23.00-ին, Հալիձոր թաղամասի թիվ 1 շենքի բակում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից գողացել է մարտկոցը եւ այն թաքցրել նշված բակի հարակից այգում` հետագայում վաճառելու նպատակով:

Գողոնն առգրավված է:

Հանցագործության մասին տուժողը նախկինում ոստիկանություն չէր հայտնել:

Նախապատրաստվում են նյութեր: