Հունվարի 23-ին, ժամը 10.30-ին, Ռոստով-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահ գոտուց ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Ռուստամ Ա.-ն: 

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2012 թ. հունիսի 23-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 131 հոդվածի (Մարդուն առեւանգելը) 1-ին մասի մեղադրանքով:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: