ՀՅԴ Լոռու մարզի Սպիտակի կոմիտեի եւ կոմիտեության անդամները հայտարարություն են տարածել եւ խորը ափսոսանքով փաստել են, որ Հայ հեղափոխական դաշնակցությունն ամբողջությամբ շեղվել է իր առաքելությունից եւ վերածվել ապազգային ու անգործունակ կառույցի:

«Կուսակցության ղեկավարությունը բացառապես զբաղված է իր անձնական շահերի սպասարկմամբ, ինչի նպատակով չի խորշում անգամ Արցախը եւ մեր ինքնիշխանությունը օտարին հանձնող դավաճանական ռեժիմի հետ գործակցելուց:

Տարիների փորձից ելնելով այլեւս համոզվեցինք, որ Հայ հեղափոխական դաշնակցության այլասերման գործընթացն անդառնալի է, ուստի հայտարարում ենք այդ կուսակցությանը մեր անդամությունը դադարեցնելու մասին եւ միանում ենք ազգային-ազատագրական շարժման դրոշ պարզած Հիմնադիր խորհրդարանին: ՀՅԴ անդամ մեր մյուս ընկերներին եւս կոչ ենք անում հետեւել մեր օրինակին»,- ասվումէ  թվով 24 անձանց հայտարարության մեջ: