Կիեւի Դնեպրյան շրջանում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել հունվարի 24-ի լույս 25-ի գիշերը: Այս մասին հայտնել են ՆԳՆ Կիեւի վարչության մամուլի ծառայությունից:
«Նախնական տեղեկատվությամբ, տեղի սրճարաններից մեկն է մտել մի տղամարդ եւ սպառնացել պայթեցնել այն: Նրան դուրս են բերել սրճարանի հաճախորդները: Պայթյունը որոտացել է սրճարանից դուրս: Քաղաքի ոստիկանները դեպքի վայր են ժամանել եւ օպերատիվ գործողություններ են իրականացնում»,-ասված է հաղորդագրությունում:
Տուժածների մասին տեղեկություններ չկան: Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ, անհայտ անձը շենքերից մեկի բակում նռնակ է պայթեցրել:




























