Անհայտ անձինք առեւանգել են Լիբիայի ԱԳ փոխնախարար Հասան ալ-Սագիրին: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով ԱԳՆ իր աղբյուրը:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ զինված անձինք մտել են հյուրանոց, որտեղ գտնվել է ալ-Սագիրը, նրանք ներկայացել են որպես անվտանգության ծառայության աշխատակիցներ, հաղորդում է Gazeta-ն:
Ներկայումս փոխնախարարի գտնվելու վայրն անհայտ է: Հյուրանոցի աշխատակիցների խոսքով՝ նրան տարել են անհայտ ուղղությամբ:




























