Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 24-ին, ժամը 15.10-ին, բաժին է ներկայացվել 1999 թ. ծնված Գոռ Ս.-ն եւ տվել խոստովանական բացատրություն, որ հունվարի 15-ին, ժամը 18.00-ի սահմաններում, պատուհանը բացելով՝ 1964 թ. ծնված Ալիկ Պ.-ին պատկանող տնից գողացել է տանտիրոջ անվամբ հաշվառված «ՏՕԶ-63» տիպի, 16 մմ տրամաչափի ողորկափող, որսորդական հրացան եւ դանակ` պատյանով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գոռ Ս.-ն գողացել է նաեւ հեռադիտակ:

Վնասի չափը պարզվում է:

Գողոնը առգրավված է:

Գոռ Ս.-ն ձերբակալված է:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Ստեփանավանի քննչական բաժին: