Էդինբուրգի դուքս Ֆիլիպին Ավստրալիայի օրդեն շնորհելը սկանդալ է հրահրել կանաչ մայրցամաքում:

Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը, որը հրամանագիր է ստորագրել Էլիզաբեթ II թահուհու ամուսնուն ասպետի կարգ շնորհելու մասին, նշել է, որ դուքսը մշտապես եղել է Կանբերայի անառարկելի դաշնակիցը:

Ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Բիլ Շորթենը պատասխանել է, որ նման պարգեւը ստեղծում է «ժամանակի ճեղքի» զգացողություն, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Շատ քաղաքական մեկնաբաններ կառավարության որոշմանը զարմանքով են արձագանքել:

Որպես Բրիտանիայի նախկին գաղութ՝ Ավստրալիան մինչ այժմ Համագործակցության անդամ է եւ ձեւականորեն կառավարվում է Էլիզաբեթ II թագուհու կողմից: