Բանակում նախորդ տարի՝ 2013թ. համեմատ, 60 տոկոսով նվազել են  հանցագործությունների հետեւանքով  կորուստները: Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Ձեռք բերված հաջողությունները բանակի հրամանատարական կազմի եւ մեր հասարակության միասնական պայքարի արդյունք է, իսկ այն, որ մենք 2014թ-ը հայտարարել էին որպես արատավոր բարքերի դեմ պայքարի տարի, դրա արդյունքները մենք հետագայում կտեսնենք դպրոցներում, բուհերում»,-ասաց նա:

Պաշտպանության նախարարի խոսքով՝ բանակն ուսումնավարժական ոլորտում էլ է ունեցել հաջողություններ, անցկացված զորավարժություններում բանակի հրամանատարները եւ նրանց շտաբները ցուցաբերել են բարձր պատրաստվածություն, որը հատկապես արտահայտվել է «Միասնություն 2014» զորավարժություններում: