Աբովյանում օրերս մի խնջույքի ժամանակ արտառոց դեպք է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ հունվարի 25-ին Աբովյանի 4 շենքի նկուղային հարկում գտնվող հեծանվային սպրոտդահլիճում խնջույքի ժամանակ մահացել է մասնակիցներից մեկը՝ 25-ամյա մի երիտասարդ: Ըստ Աբովյանում տարածված տեղեկությունների՝ երիտասարդը բոլորի աչքի առջեւ հանկարածամահ է եղել, որից հետո նրան մահացած վիճակում տեղափոխել են Աբովյանի հիվանդանոց: Այժմ նոր վարկած է շրջանառվում, որ մահը վրա է հասել մարմնական վնասվածքից: Դեպքի մասին տեղեկություններ փորձեցինք ճշտել Քննչական կոմիտեից, սակայն մեզ փոխանցեցին, որ այսօր ոչ աշխատանքային օր է:
Նմանատիպ հոդվածներ
Կարդացեք նաև

Արտաքին քաղաքական գերատեսչության անվան փոփոխության նպատակը միջազգային հարաբերություններում տնտեսական գործառույթը առարկայացնելն է. Փաշինյան

2026 թվականի Բարգավաճման ինդեքսում Հայաստանը զբաղեցրել է 43-րդ հորիզոնականը

Ալժիրում բռնկված անտառային հրդեհների հետևանքով 12 մարդ է զոհվել

Մոլդովան ակնկալում է խորացնել հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ

ՀԷՑ-ի ավտոպարկը կթարմացվի․ 27 նոր պիկապ դեպի Հայաստան ճանապարհին են. Ռոմանոս Պետրոսյան (վիդեո)

«Չենք սովորել». Լավրովը պատասխանել է Հայաստանի նկատմամբ «փափուկ ուժի» մասին հարցին






















