Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, հունվարի 28-ին, ժամը 18.03-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գեղի գյուղում այրվում է տնակ:

Հայաստանի ՏԿԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.00-ին, մարվել` 20.23-ին:

Մասնակի այրվել է Հ. Ա.-ին պատկանող փայտե տնակը (մոտ 65 քմ)` գույքով: