Հունվարի 28-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 37-ամյա Քրիստինե Բ.-ն եւ հայտնել, որ հունվարի 11-ին իրեն կողոպտած անձը գտնվում է Շենգավիթ համայնքի «Անտառային ձայներ» խանութում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանները Բագրատունյաց փողոցում գտնվող հիշյալ խանութից բերման են ենթարկել կնոջ նշած անձնավորությանը՝ 28-ամյա Արտակ Գ.-ին:

Քրիստինե Բ.-ն հաղորդում է տվել, որ հունվարի 11-ին, ժամը 03.00-ին, Արտակ Գ.-ի հետ «ՎԱԶ-21099» մակնիշի տաքսի ավտոմեքենայով Բագրատունյաց փողոցից ուղեւորվել է Արտաշատի խճուղի: Ճանապարհին Արտակ Գ.-ն տաքսու վարորդին կարգադրել է կայանել, եւ իր հետ իջնելով ավտոմեքենայից` իրենից պահանջել է հանձնել մոտը եղած գումարը, սակայն մերժում ստանալով՝ բռունցքով հարվածել է իր աչքին, ձեռքից հափշտակել բջջային հեռախոսը, որից հետո վերարկուի գրպանից հափշտակել գումար եւ դիմել փախուստի:

Կատարվում է քննություն: