Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 13.00-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դուրյան թաղամասի թիվ 35 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ՏԿԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ՕԽ-ն եւ մեկ մարտական հաշվարկ:

Հրեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի հատակին հայտնաբերել 90-ամյա Շ. Ս.-ի դին: