Հունվարի 27-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության եւ Արտաշատի բաժնի ծառայողները 1986 թ. ծնված Վաչե Վ.-ի` Բաղրամյան գյուղում գտնվող վագոն-տնակից եւ կից օժանդակ կառույցից հայտնաբերել եւ առգրավել են «ԱԿՄՍ» տիպի ինքնաձիգ` առանց փամփշտատուփի, 350 գ կանեփի դեղնականաչավուն չորացված զանգված եւ 0,6 լ գորշ դարչնագույն հեղուկ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Վաչե Վ.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն: