Հունվարի 28-ին, ժամը 08.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ, խուզարկություն են կատարել 1955 թ. ծնված Հովհաննես Կ.-ի բնակարանում:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե այնտեղից հայտնաբերվել է «ԱԿՄ» ինքնաձիգի 7 փամփշտատուփ` լիցքավորված 118 փամփուշտով, «ԱԿ-47» ինքնաձիգի փամփշտատուփ, «Սալյուտ ռակետայի» 9 փամփուշտ եւ տարբեր տրամաչափի 21 փամփուշտ:

Նշանակվել են դատաձգաբանական եւ դատատեխնիկական փորձաքննություններ:

Կատարվում է քննություն: