Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր՝ հունվարի 30-ին, հրամաններ է ստորագրել` մի շարք հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու մասին:

Ինչպես տեղեկանում ենք ԿԳՆ մամուլի ծառայությունից, համաձայն հրամանների` «Խիստ նկատողություն» է կիրառվել Երեւանի թիվ 43, Երեւանի թիվ 46, Երեւանի թիվ 127, Ալավերդու թիվ 5, Հրազդանի թիվ 13, Վաղարշապատի թիվ 2, Մարտունու, Արարատի, Արտաշատի, Սեւանի, Բյուրեղավանի, Բերդի ավագ դպրոցների եւ «Օլիմպոս» կրթահամալիրի տնօրենների նկատմամբ:

Կարգապահական տույժ՝ «Նկատողություն» է կիրառվել Երեւանի թիվ 103, Երեւանի թիվ 115, Երեւանի թիվ 16, Երեւանի թիվ 105, Մասիսի թիվ 5, Վանաձորի թիվ 17, Վաղարշապատի թիվ 5, Գյումրու թիվ 1, Արթիկի թիվ 7, Իջեւանի ավագ դպրոցների եւ Գյումրու մշակույթի վարժարանի տնօրենների նկատմամբ:

Կարգապահական տույժերը կիրառվել են աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, սովորողների հաճախումների եւ ուսումնառության կազմակերպման գործընթացում թերացումների համար: