Հունվարի 29-ին ոստիկանության Իջեւանի բաժնում տեղեկություն էր ստացվել, որ 30-ամյա Փաշիկ Ե.-ն իր տանը ինքնաշեն ատրճանակ է պահում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Փաշիկ Ե.-ն հրավիրվել է բաժին: Բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 18.20-ին, նա իր տան բակում գտնվող ավտոտնակի տանիքից ներկայացրել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ:

Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: