Հունվարի 30-ին ոստիկանության Կապանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ հունվարի 29-ին, ժամը 19.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Սյունիքի մարզպետարանի մոտ վրաերթի է ենթարկել մի քաղաքացու: Տուժողը հիվանդանոց չի տեղափոխվել, դեպքի մասին ոստիկանություն չի հայտնվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվարի 29-ին, ժամը 19.00-ի սահմաններում, 46-ամյա Յուրիկ Բ.-ն «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Կապանի Գարեգին Նժդեհ փողոցի սկզբնամասում վրաերթի է ենթարկել 52-ամյա Անդրանիկ Հ.-ին եւ իր ավտոմեքենայով նրան տեղափոխել տուն:

Տուժողից ընդունվել է հաղորդում: Յուրիկ Բ.-ն բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն: