Հունվարի 30-ին ոստիկանության ծառայողները հայտնաբերել եւ Մաշտոցի բաժին բերման են ենթարկել հետախուզման մեջ գտնվող, 1979 թ. ծնված Ռոման Ղ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վերջինիս տան զննությամբ` խոհանոցի պահարանի վրայից, հայտնաբերվել է բաժակ՝ մուգ շագանակագույն հետքերով, թմրամիջոցին նմանվող բամբակի խծուծ, 5 մլ-անոց ներարկիչ` մուգ շագանակագույն հետքերով, իսկ հյուրասենյակի պահարանի վերնահարկից՝ սեւ բռնակով, գործարանային արտադրության ատրճանակ:

Ռոման Ղ.-ն հայտնել է, որ թմրամիջոցը պատրաստել է իր օգտագործման համար, իսկ զենքը պատկանում է իրեն:

Նշանակվել են փորձաքննություններ:

Կատարվում է հետաքննություն: