ԱՄՆ գաղտնի ծառայությունը կալանավորել է մի տղամարդու, որը մտել էր Վաշինգթոնում Սպիտակ Տան մոտ գտնվողն հեծանվորդների համար նախատեսված տարածք:

Տղամարդուն տեղափոխել են ոստիկանության բաժին: Նա մեղադրվում է անօրինական կերպով տարածք մուտք գործելու մեջ:

Գաղտնի ծառայության ներկայացուցիչ Բրայան Լիրիի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել Փենսիլվանիա ավենյուում հեծանվորդների համար նախատեսված ժամանակավոր կայանատեղիում: Միջադեպից հետո ժամանակավոր կայանատեղին ահնվել է, հաղորդում է Ասոշեյթեդ Փրեսը»:

Դրանից մեկ շաբաթ առաջ Սպիտակ Տան մոտ փոքրիկ անօդաչու սարք էր հայտնաբերվել: Սպիտակ Տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էնրեսթը հայտարարել էր, որ Գաղտնի ծառայության աշխատակիցները առգրավել են սարքը: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ անօդաչու սարքը կառավարել էր ԱՄՆ աշխարհատարածքային հետախուզական գործակալության աշխատակիցներից մեկը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: