«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները մահապատժի են ենթարկել երկու իրաքցի զինվորների եւ մեկ ոստիկանի, հաղորդում է Sky News-ը:

Համացանցում տեղադրված լուսանկարի համաձայն, երեք զինվորականներին գլխատել են մաչետով:

Այս պահին լուսանկարի իրական լինելը դեռ չի հաստատված, հաղորդում է Gazeta-ն:

«Իսլամական պետությունը» մինչ օրս վերահսկում է Իրաքի տարածքի զգալի մասը: