Նյու Յորքի Մանհեթեն թաղամասում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով զոհվել է առնվազն մեկ մարդ։ Այս մասին հայտնում են Մանհեթենի շտապ օգնության աշխատակիցները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մանհեթենում հրաձգության հետեւանքով վիրավորվել է հինգ մարդ։
ABC հեռուստաալիքի տվյալներով՝ մեկ մարդ մահացել է, եւս չորս վիրավոր՝ հոսպիտալացվել։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանները։ Միջադեպի մանրամասները պարզվում են։ Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։



























