Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հերքել է զինյալների կողմից իր երկրի երկու քաղաքացիների սպանությունից հետո «Իսլամական պետության» խմբավորման ուղղությամբ կազմակրեպվող ավիահարվածներին մասնակցելու հնարավորությունը:

«ԻՊ-ի ուղղությամբ օդային հարվածներին մեր մասնակցությունը անհնարին է», - ընդգծել է Աբեն: - Մենք անգամ չենք դիտարկում լոգիստիկ աջակցությունը», հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Վարչապետը նաեւ հայտարարել է, որ մտադիր է հասնել իր երկրի համար ինքնապաշտպանական ազգային ուժերի օգտագործմանը արտերկրում ահաբեկիչներից ճապոնացիների պաշտպանության համար: