Ադրբեջանում ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել տարեց մարդուն։

Ինչպես հաղորդում է ANS PRESS-ը, վկայակոչելով տուժածի կնոջը, միջադեպը տեղի է ունեցել Գյանջայում։ Կնոջ խոսքով՝ 70-ամյա Յուրի Ամիրասլանովին ծեծի են ենթարկել մեքենայով տուն վերադառնալիս։ Տուժածի առջեւ հայտնվել է ոստիկանական մի մեքենա։ Ամիրասլանովը ազդանշան է տվել, որպեսզի նրան ճանապարհ տան։ Մեքենայից դուրս եկած ոստիկանները ծեծի են ենթարկել ծերունուն։

Առկա տեղեկությունների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Գյանջայի Քյափազի շրջանի 5-րդ միկրոշրջանի 6-րդ տան դիմաց։

Ոստիկանությունը ոչ մի կերպ չի մեկնաբանել կատարվածը։